Միացյալ Թագավորության կառավարությունը կշարունակի աջակցել Ուկրաինային և առաջատար դերակատարում կունենա Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը նոր խորհրդարանի նստաշրջանի բացման արարողությանը։
«Իմ կառավարությունը կշարունակի լիարժեք աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և նրա ժողովրդին և կձգտի առաջատար դեր խաղալ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ ուղի տրամադրելու գործում»,- ասել է միապետը:
Չարլզ III-ը նաև հայտարարել է ՆԱՏՕ-ին Մեծ Բրիտանիայի «անդրդվելի հավատարմության մասին» և խոստացել պահպանել հզոր ռազմական ուժ՝ «ներառյալ միջուկային զսպող ուժը»: «Որպեսզի Միացյալ Թագավորության պաշտպանունակությունը համապատասխանի գլոբալ ռազմավարական սպառնալիքների փոփոխվող բնույթին, իմ կառավարությունը կձեռնարկի պաշտպանության ռազմավարական վերանայում»,- ասել է Նորին Մեծությունը: