Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրիտանական միապետ Չարլզ III-ը և Հռոմի պապ Լևոն XIV-ը միասին աղոթել են Սիքստինյան կապելլայում տեղի ունեցած հատուկ պատարագի ժամանակ։ Այս մասին գրում է Vatican News-ը։

Սա պատմական իրադարձություն է, քանի որ 500 տարվա ընթացքում առաջին անգամ էր, որ բրիտանացի թագավորը աղոթում էր Հռոմի պապի հետ։ Աղոթքը տեղի է ունեցել թագավորական զույգի (ներկա է եղել նաև Կամիլա թագուհին) Վատիկան կատարած պաշտոնական այցի ժամանակ՝ հոկտեմբերի 23-ին։

Այս նշանակալի հանդիպման վայրը ծառայել է վեհաշուք Սիքստինյան կապելլան, որը հայտնի է Միքելանջելոյի եզակի որմնանկարներով։ Կարդինալները ծիսական հանդերձանքով հավաքվել են մատուռում՝ սպասելով պատարագի մեկնարկին։

917