Apple-ի առաջին iPod-ի ներկառուցված հիշողության երեք բաղադրիչները և Xbox-ի հիշողության բոլոր բաղադրիչները մշակվել են Հայաստանում

Գիտե՞ք, որ Apple-ի առաջին iPod-ի ներկառուցված հիշողության երեք բաղադրիչները և Xbox-ի հիշողության բոլոր բաղադրիչները մշակվել են հենց այստեղ՝ Հայաստանում:
Այս նորարարական նախագծերի հետևում կանգնած էր բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատեր, գործադիր և ներդրող Ադամ Կաբլանյանի ինժեներական թիմը:
Կաբլանյանը զրուցել է CivilNet-ից Մարկ Դովիչի հետ այն մասին, թե ինչպես է զարգացել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը վերջին երկու տասնամյակների ընթացքում, և ինչու է երկրի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց դառնալու հավակնությունները պահանջում վերանայված կրթական համակարգ: Նրանք նաև անդրադառնում են Հայ գիտական ընկերակցությանը, որը նոր նախաձեռնություն է, որը կապում է Հայաստանի ոլորտի առաջատարներին սփյուռքի իրենց գործընկերների հետ:
19 Հուլիս, 2024 01:09
808