
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 15-16-ը:
Բացահայտվել է 127 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
- 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, փաստաթղթեր կեղծելու և թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
- 2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման և թմրանյութի իրացման:
Բացահայտվել է նաև ավազակության, համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, սառը զենքի հայտնաբերման, հողը փչացնելու, պետական սահմանն ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- անձնական ունեցվածքի գողության՝ 2 դեպք,
- բնակարանային գողության՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։