Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատ Կարինե Ղազարյանին պատկանող հանրային սննդի կետի՝ «Էլկո» սգո սրահի խոհանոցի, արտադրական գործունեությունը (Երևան, Հաղթանակ 1-ին փողոց 1/19):

Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը:

Որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության մասնագետների ստուգման արդյունքում ներկայացրած արձանագրությունն այն մասին, որ սննդի այդ օբյեկտում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:

Ի մասնավորի՝

  • սննդի կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
  • առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների և պարագաների մի մասը ենթարկված չի եղել պատշաճ մաքրման։

Անհատ ձեռնարկատեր Կարինե Ղազարյանին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և շտկել թերացումները, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

100