Կասպից ծովում Իրանի տարածքային ջրերում մեկնարկել են ծովային անվտանգության ապահովման ռազմածովային զորավարժությունները՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է զորավարժությունների պաշտոնական ներկայացուցիչ, կապիտան Աբբաս Հասանին։

«Զորավարժություններին կմասնակցեն և՛ ռազմածովային նավեր, և՛ ռազմածովային ավիացիայի ներկայացուցիչներ, այդ թվում՝ կառավարվող հրթիռային կործանիչներ Derafsh-ն, Separ-ը և Peykan-ն, երկու AB-212 ուղղաթիռներ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի «Շահիդ Բասիր» նավը»,- մեջբերում է Tasnim գործակալությունը։

Հասանիի խոսքով՝ զորավարժություններին դիտորդի կարգավիճակով ներկա են մերձկասպյան երկրների ներկայացուցիչները։

332