Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ըստ հաղորդումների՝ Եվրամիությունը Ռուսաստանի հետ երկխոսության համար բաց է պահում հաղորդակցության ուղին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

«Ուղին բաց է»,- ասել է Կոշտան «Rapporteur» հարթակին տված հարցազրույցում՝ նշելով, որ Ռուսաստանը տեղյակ է դրա միջոցով կապը պահպանելու հնարավորության մասին։

Հարթակը նշում է, որ խոսքը Եվրոպական խորհրդի նախագահի աշխատակազմի ղեկավար Պեդրո Լուրտիի և Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովի միջև տեղի ունեցած մի շարք հեռախոսազրույցների մասին է։ Այն ընդգծում է, որ հինգուկես րոպե տևած այդ զրույցը դարձել է առաջին ուղիղ շփումը Բրյուսելի և Մոսկվայի միջև՝ «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից ի վեր։

Հունիսի 24-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել էր, որ ռուսական կողմից շփումներ են եղել Կոշտայի աշխատակազմի հետ, որի ներկայացուցիչները երկու անգամ կապ են հաստատել Մոսկվայում գտնվող պաշտոնյաների հետ։

96