ԱՄՆ փոխվարչապետ Քամալա Հարիսն աջակցություն է ստացել բավարար թվով դեմոկրատ պատվիրակների կողմից, որ կուսակցության կողմից առաջադրվի որպես նախագահի թեկնածու։ 

Հարիսի ընտրարշավի համար 24 ժամվա ընթացքում նվիրաբերվել է 81 միլիոն դոլար, ինչը նրա թիմն անվանել է «աջակցության պատմական զեղում»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ընտրապայքարից հրաժարվելու որոշումից հետո առայժմ ոչ մի այլ դեմոկրատ մարտահրավեր չի նետել Քամալա Հարիսին՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար։

«Ես հպարտ եմ՝ ապահովելու լայն աջակցություն իմ կուսակցության թեկնածուն դառնալու համար.... Ես անհամբերությամբ սպասում եմ շուտով առաջադրումը պաշտոնապես ընդունելուն»,- գրել է Հարիսը հայտարարությունում։ 

Իսկ ընտրարշավի իր առաջին հանրահավաքի ժամանակ Հարիսը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին կճանապարհորդի երկրում և կզրուցի ամերիկացիների հետ։

«Ես լիովին մտադիր եմ միավորել մեր կուսակցությունը, միավորել մեր ազգը և նոյեմբերին հաղթել Դոնալդ Թրամփին»,- ասել է նա։

 

486