Երթևեկության փոփոխություն՝ Խանջյան և Ռուբինյանց փողոցներում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան և Ռուբինյանց փողոցներում:
Մասնավորապես՝ Խանջյան փողոցի հ.29/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը:
Ռուբինյանց փողոցում ՝ Ռուբինյանց – Ռայնիսի փողոցների խաչմերուկից մինչև Ռուբինյանց փողոցի հ.23 հասցե երթևեկելի մասի երկու կողմերում կարգելվի 3.5 տոննայից ավելի առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների կանգառը:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:
02 Օգոստոս, 2024 22:56
732
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ մայրաքաղաքի Մոսկովյան և Իսահակյան փողոցներում
30 Օգոստոս, 2024 23:37
Երևանում նախատեսվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ
09 Օգոստոս, 2024 01:48
Ուժեղացված ծառայություն Երևանում. մի քանի ժամում հայտնաբերվել է երթևեկության կանոնների 3045 խախտում
23 Հուլիս, 2024 17:39
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գյուրջյան-Բաղյան խաչմերուկում
02 Մայիս, 2025 19:17
Երթուղու ուղեգծի փոփոխություն՝ 25 և 59 համարի ավտոբուսների աշխատանքում
27 Ապրիլ, 2025 18:11
Փոփոխություններ Wildberries-ում
23 Ապրիլ, 2025 20:19