Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում Դավիթ Չալոյանը ուժերը չափել է Եվրոպայի չեմպիոն Այուբ Ղադֆա Դրիսիի հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ,+92 կգ քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում այսօր ուժերը չափել է աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆա Դրիսիի հետ:
Լարված մենամարտում հայ բռնցքամարտիկը ցավալի պարտություն է կրել 0:5 հաշվով. հաղթանակի դեպքում Չալոյանը կկարողանար բրոնզե մեդալ ապահովել:
Ավելի վաղ՝ 1/8 եզրափակչում, Չալոյանը ծանր պայքարում 3:2 հաշվով առավելության էր հասել անգլիացի Դելիշուս Օրիի նկատմամբ:
Դավիթ Չալոյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին:
Հայ երկրպագուները Չալոյանի մենամարտին ուղիղ հեռարձակմամբ հետևել են Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը»:
03 Օգոստոս, 2024 14:22
2330
Դավիթ Խուդաթյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ITF-ի հետ համագործակցությունը տրանսպորտի ոլորտում
30 Ապրիլ, 2025 23:30
Դավիթ Խուդաթյանը և Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
28 Ապրիլ, 2025 17:35
Բնակիչների բնականոն կյանքը շարունակվում է, անկախ կրակոցների ձայներից․ այս մարդիկ մեր սահմանապահն են․ Դավիթ Դանիելյան
27 Ապրիլ, 2025 19:05
Դավիթ Չալոյանը պրոֆեսիոնալ ռինգում վստահ հաղթանակ է տարել
18 Հունվար, 2025 19:53
Բռնցքամարտի հավաքականի անդամները կրկին պրոֆեսիոնալ ռինգ դուրս կգան
07 Հունվար, 2025 13:29
Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ՀՀ դրոշակակիրը լինելու է բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը
16 Հուլիս, 2024 20:26