Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր ՝ սեպտեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում ձախակողմյան հատվածում՝ գազալցակայանի մոտ, կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր ատրճանակներից կրակած 2 պարկուճ և արնանման հետքեր։

Ըստ օպերատիվ տեղեկությունների կա վիրավոր և այս պահին պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են՝ արդյոք վիրավորը հիվանդանոց դիմել է, թե տնային պայմաններում է բուժում ստանում։

234