Մեծ Բրիտանիան հետ է կանչում Լիբանանի դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին
Մեծ Բրիտանիան հետ է կանչել Բեյրութում դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին և կրկնել կոչը իր քաղաքացիներին լքել երկիրը՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակը:
«Մենք խորապես անհանգստացած ենք Լիբանանում անվտանգության ծայրահեղ փխրուն իրավիճակով», - ասել է ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ տարածաշրջանում լրացուցիչ հյուպատոսական սպաներ և զինվորականներ են տեղակայվել։
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, իրենց քաղաքացիներին հորդորել են հնարավորինս շուտ հեռանալ կամ զերծ մնալ Լիբանան այցերից։
05 Օգոստոս, 2024 03:57
1299
Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին
11 Օգոստոս, 2026 16:25
Լիբանանի նախագահը ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է երկրների միջև հարաբերությունները
06 Օգոստոս, 2026 14:46
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար
09 Հուլիս, 2026 09:51