Կոտայքի մարզում բախվել են մեքենաներ. կա վիրավոր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 09:50-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճնի կամուրջ տանող հատվածում՝ Արզնու խճուղում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Գեղամ Հայրապետյանի վարած «Nissan Tida» և 55-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով «ԳԱԶ 3110»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
07 Օգոստոս, 2024 16:57
337
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
11 Սեպտեմբեր, 2025 11:09
Կոտայքում «Ford Transit»-ը «բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջված հայտնվել ճանապարհի մեջտեղում
02 Սեպտեմբեր, 2025 11:36
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կոտայքի մարզում ծանոթացել է ինտենսիվ այգեգործության ծրագրին
02 Սեպտեմբեր, 2025 10:42