Ազգային ժողովի շենքի մոտ ավտոմեքենաներ են բախվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Սիլվա Կապուտիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Քրիստ Մ․-ի վարած «Mercedes E300» և 27-ամյա Խաչիկ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, որը Բաղրամյան պողոտայից փորձել է մտնել ձախ գոտի՝ դեպի Սիլվա Կապուտիկյան փողոց, չի զիջել գլխավոր ճանապարհով երթևեկող «Mercedes»-ին և ստեղծել է վթարային իրավիճակ։
08 Օգոստոս, 2024 11:09
182
Ավտովթար Վայոց ձորի մարզում. բախվել են «ՎԱԶ 21310» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները. կա 4 վիրավոր
19 Սեպտեմբեր, 2024 20:51
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «VAZ-2106»-ը և «VAZ-2121»-ը․ 4 մարդ հոսպիտալացվել է
19 Սեպտեմբեր, 2024 12:54
Մեկ օրում արձանագրվել է 10 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է
19 Սեպտեմբեր, 2024 10:54