Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Կիևն առաջին անգամ մեկնաբանել է ստեղծված իրավիճակը:

 

Ըստ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի՝ Կուրսկի շրջանում իրադարձությունները թույլ են տալիս տեսնել, թե ինչպես են սովորական ռուսաստանցիները վերաբերվում պատերազմին: Միխայլո Պոդոլյակի խոսքով՝ նրանք լիովին աջակցում են Կրեմլի քաղաքականությանը:

 

Պաշտոնյան հավելել է՝ գիտակցումը, որ պատերազմը տարածվում է դեպի Ռուսաստանի տարածք, կարող է ազդել այդ երկրի ժողովրդի հոգեբանության վրա: Պոդոլյակը նաև համոզմունք է հայտնել, որ հնարավոր բանակցություններում առավելություն ստանալու համար հարկավոր է ցույց տալ Մոսկվային, որ պատերազմը նրանց սցենարով չի ընթանում:

 

Ավելի ուշ նա նաև հայտարարել է. «Անկախ Կուրսի շրջանում զարգացումներից՝ միջազգային իրավունքը սահմանում է, որ պաշտպանական պատերազմ վարող երկիրը չի կարող առաջընթաց ունենալ, եթե չոչնչացնի նաև ագրեսոր երկրի տարածքում գտնվող ենթակառուցվածքը»:

 

Պոդոլյակը հավելել է, որ Ուկրաինայի սահմանամերձ տարածքների պաշտպանությանը կարող է նպաստել նաև սանիտարական գոտու ստեղծումը:

481