Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հեռակա կալանել է 44 ռուսական ինքնաթիռ Ղրիմի թերակղզի թռիչքի պատճառով:

 

Դատախազությունը հայտնել է, որ, իբր, ինքնաթիռները խախտել են «թերակղզի մուտքի և ելքի կարգը» և միջազգային թռիչքների կանոնները: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետաքննում է համապատասխան քրեական գործերը:

 

Միևնույն ժամանակ, դատախազությունը չի հստակեցրել, թե որ ավիաընկերություններին են պատկանում ինքնաթիռները:

 

Վերստուգիչ մարմինը հիշեցրել է, որ Ուկրաինան 2014 թվականի մարտից փակել է Ղրիմի օդային տարածքը: Կիևը հրամայել է փակել թերակղզու բոլոր օդանավակայանները, չնայած այդ ժամանակ արդեն կորցրել էր իշխանությունը տարածաշրջանի նկատմամբ:

 

Ընդհանուր առմամբ ուկրաինական կողմը հեռակա առգրավել է ռուսական ընկերությունների 109 ինքնաթիռ:

 

2015 թվականին էլ Ռուսաստանը, պատասխանելով  ուկրաինական կողմի գործողություններին, Ղրիմի օդային տարածքն ամբողջովին փակեց ուկրաինական ավիաընկերությունների համար:

 

Պետդումայի Ղրիմի պատգամավոր Ռուսլան Բալբեկը «երևակայական» է որակել ռուսական 44 օդանավերի «կալանքը»:

 

«Ինքնաթիռները թռչում են, ներառյալ նրանք, որոնք համարվում են կալանված: Սիմֆերոպոլի օդանավակայանն աշխատում է, և զբոսաշրջիկների հոսքը դեպի թերակղզի չի նվազում»,- ասել է խորհրդարանականը «ՌԻԱ Նովոստի»-ին:

 

1lurer.am

346