Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գործող ստորաբաժանումներին այսօր հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Կուրսկի մարզի Կրուպեց գյուղի նկատմամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Հակառակորդի կենդանի ուժի ոչնչացումն ավարտված է, գյուղի նկատմամբ վերահսկողություն է հաստատվել»,-հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Կրուպեցը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից ուղիղ գծով 10 կիլոմետր հեռավորության վրա։

536