Ցնցված եմ հայերի տառապանքների պատմություններից․ Նիդեռլանդների դեսպանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարիկե Մոնրո-Վինթերը` Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանը, այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին, շրջել ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
«Ցնցված եմ այս թվով հայերի աներևակայելի տառապանքների ցուցադրությամբ ու պատմություններով: Հուշարձանը առհավատչյա է այս սարսափելի ողբերգությունը չմոռանալու համար»,-նշել է նա, հայտնում են ՀՀ-ում ՆԻդեռլանդների դեսպանությունից։
09 Սեպտեմբեր, 2024 23:15
318