Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի ռեփեր Շոնը, որը հայտնի է P. Diddy բեմական անունով, գլխի վնասվածք ստանալուց հետո Նյու Ջերսիի «Fort Dix» դաշնային ուղղիչ հիմնարկից շտապ տեղափոխվել է բուժհաստատություն։

Ըստ պարբերականի՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան։ Վնասվածքից նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նախքան բանտ վերադառնալը ռեփերը գիտակից վիճակում է եղել և կարողացել է շփվել։

Քոմբսի ներկայացուցիչները հաստատել են, որ տեղյակ են միջադեպի մասին, սակայն մանրամասներ չեն հայտնել վնասվածքի բնույթի կամ հոսպիտալացման պատճառների վերաբերյալ։ Հայտնի չէ նաև, թե ինչպես է ռեփերը ստացել գլխի վնասվածքը. դեպքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։

86