Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը լինելու իր կարգավիճակի մասին և անդրադարձել կարիերայի ընթացքում 1000 գոլ խփելու նպատակին։ Նա անկեղծացել է CNN Portugal-ին տված մեծ հարցազրույցում, որն անցկացվել է Էդու Ագիրեի հետ Էր Ռիադում։

«Ես պատմության մեջ լավագույնն եմ․ վերջակետ։ Թվերն ինքնին խոսուն են։ Ես ինձնից լավ ոչ ոքի չեմ ճանաչում»,- ասել է Ռոնալդուն։ Միաժամանակ նա հատուկ ընդգծել է, որ իրեն դուր չեն գալիս կարիերայի ընթացքում 1000 գոլի շեմը հաղթահարելու մրցավազքի շուրջ ծավալվող ներկայիս քննարկումները։

Ներկայումս հարձակվողն իր ակտիվում ունի 980 պաշտոնական գոլ՝ խփված ակումբային և ազգային հավաքականի մակարդակով։

«Մարդիկ չեն գնահատում այն, ինչ ես անում եմ հիմա։ Նրանց ավելի շատ հետաքրքրում է, թե որքանով եմ մոտեցել 1000 գոլի սահմանագծին։ Դա ինձ դուր չի գալիս։ Ամեն ինչ պետք է բնականոն ընթացքով լինի։ Անկախ նրանից՝ ես ունեմ 920, 925, թե 930 գոլ, գոլ խփելու հարցում ես միևնույն է՝ պատմության մեջ լավագույնն եմ։ Ես չեմ ասի, թե պարտադիր պետք է 1000 գոլ խփեմ։ Եթե դա տեղի ունենա՝ հիանալի կլինի»,- նշել է նա հարցազրույցի ընթացքում։

Ռոնալդուն հայտարարել է, որ գործնականում կարող է ամեն ինչ անել. լավ խաղալ օդում, իրացնել տուգանային հարվածներ, հարվածել երկու ոտքով, ինչպես նաև օժտված է արագությամբ ու ուժով։

«Ոմանք գուցե նախընտրեն Մեսիին, Պելեին կամ Մարադոնային։ Ես հասկանում և հարգում եմ այդ ընտրությունը»,- հավելել է Ռոնալդուն։

87