Կյանքից հեռացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Էդուարդ Խարազյանը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Էդուարդ Խարազյանը:
Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 12-ին, ժամը` 17:00-20:00 Նուբարաշեն 46 (ցախի շուկա) հասցեում գտնվող սգո սրահում: Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ սեպտեմբերի 13-ին, նույն վայրից:
Հայաստանի նկարիչների միության ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
11 Սեպտեմբեր, 2024 14:31
291