Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նիդերլանդները դարձել է չորրորդ երկիրը, որը սպառնացել է բոյկոտել «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը, եթե Իսրայելին թույլատրվի մասնակցել։ Ավելի վաղ Իռլանդիան, Սլովենիան և Իսպանիան էին հայտարարել մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին՝ ի նշան Գազայում Իսրայելի իրականացրած պատերազմի դեմ բողոքի։

Հոլանդական հանրային հեռարձակող AvroTros-ն հայտնել է, որ 2026 թվականի մրցույթը բոյկոտելիս հաշվի է առվել Գազայում սպանված լրագրողների մեծ թիվը: 2023 թվականի հոկտեմբերին պատերազմն սկսվելուց ի վեր Գազայում սպանվել է գրեթե 200 լրագրող։ Իսրայելը հերքել է, որ Գազայի հատվածում նպատակաուղղված է թիրախավորում լրատվամիջոցների աշխատողներին։

Մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հինգշաբթի հայտարարել է, որ հասկանում է «Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության վերաբերյալ մտահոգություններն ու տեսակետները» և EBU-ի անդամների հետ քննարկվում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցության և նրա շուրջ ստեղծված լարվածության հարցը։

«Եվրատեսիլ 2026» հոբելյանական 70-րդ երգի մրցույթը կանցկացվի Վիեննայում՝ 2026 թվականի մայիսի 12-16-ը։

118