Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին․ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։

Այս մասին Սանկտ Պետերբուրգում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Ռուսաստանը հարգում է Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ կապված Ադրբեջանի առաջարկած Զանգեզուրի միջանցքի հետ»,- ասել է Շոյգուն։

Նա նաև նշել է, որ Մոսկվան պատրաստվում է ամենաբարձր մակարդակով Թեհրանի հետ ստորագրել նոր հիմնարար միջպետական ​​համաձայնագիր։

910