Գեղարքունիքի մարզում բախվել են Վարդենիս-Երևան երթուղու մարդատար «Գազել»-ն ու «Kia»-ն. կա 7 տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Այվազ Բ.-ի վարած՝ Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող «Գազել»-ն ու Երևանի բնակիչ 24-ամյա Նինա Ի.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են տուժածների ինքնությունը։
13 Սեպտեմբեր, 2024 21:40
712