Կաթնաղբյուր գյուղի բնակիչը կանեփ է աճեցրել և թմրանյութ պահել. ոստիկանները բացահայտել են (տեսանյութ)


Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Թալինի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն ստացան. Կաթնաղբյուր գյուղի 62-ամյա բնակիչը աճեցնում է կանեփ, պահում է թմրանյութ։
Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Կաթնաղբյուրցու ջերմոցում հայտնաբերվեցին կանեփի թփեր։ Հայտնաբերվեց նաև մարիխուանայի նմանվող զանգված։
Հանգամանքները պարզվում են։
17 Սեպտեմբեր, 2024 19:19
342