Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահին և վարչապետին Հայաստանի Անկախության տոնի առթիվ։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված իր ուղերձում Փեզեշքիանը վստահություն է հայտնել, որ երկու բարեկամ և հարևան երկրների միջև հարաբերությունները առաջիկա տարիներին կխորանան տարբեր ուղղություններով՝ ռազմավարական նպատակներին համապատասխան, և դրանց արդյունքները օգուտ կբերեն երկու երկրների ժողովրդին էլ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Իրանի նախագահն ընդգծել է, որ Իրանն առաջին երկրներից է, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, և այդ օրվանից երկու երկրներն էլ միմյանց լավ հարևաններ են՝ հավելելով, որ երկու երկրների հարաբերությունները բազմակողմանի են, ամուր և կայուն, և որ այդ հարաբերություններն օրեցօր զարգանում են։
Այս մասին գրում է «Инфотека24» տելեգրամյան ալիքը՝ հղում անելով «IRNA» իրանական լրատվական գործակալությանը: