Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղար Մարկո Ռուբիոն կարող է ժամանել Մոսկվա՝ 80-րդ պատերազմի կապակցությամբ կայանալիք շքերթին մասնակցելու համար։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Звезда» հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական ​​շրջանակներում իր աղբյուրին։

«Միացյալ Նահանգները կարող են ներկայացված լինել բարձր մակարդակով։ Ենթադրվում է, որ այդ ներկայացուցիչը կարող է լինել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն», - ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատ չի գա Մոսկվա՝ Հաղթանակի օրը նշելու համար։

 

93