Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ։ Դրանում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ այս խորհրդանշական օրվա՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ: Անկախության, պետականության ամրապնդման և զարգացման հիմնաքարային նախապայմաններն են մարդու իրավունքների արդյունավետ իրացման ապահովումն ու պաշտպանությունը: Իսկ այդ առումով կարևոր է բոլորիս ջանքերի մեկտեղումը։

Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, իմ մանդատի շրջանակներում հանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, նպաստելու մեր հասարակությունում հանդուրժող միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուրի իրավունքներն ու արժանապատվությունը երաշխավորված կլինեն` անկախ որևէ առանձնահատկությունից ու հանգամանքից:

Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված հասարակական համակարգի կայացում»։

255