Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. Ավանեսյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բուժման ծախսերը հոգում է պետությունը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե որոշ ծախսեր մասնավոր միջոցներով են արվում:
Նախարարը նաև լրագրողներին խնդրեց այս թեմայով լուսաբանումներ անելիս զգուշավոր լինել։
«Երբ կինը զգայուն վիճակում է, կխնդրեմ նկարները հրապարակելիս մի քիչ ավելի զգուշավոր լինել, որովհետև այսօրվա թվային դաշտում, երբ լուսանկարը հրապարակվում է, հետո մնում է՝ անգամ երբ հետո կինը փոշմանի, որ թույլ է տվել այդ պահին իրեն նկարեն»,- ասաց Ավանեսյանը։
15 Հոկտեմբեր, 2026 14:16
72
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան-Գերմանիա համագործակցության հեռանկարներին
11 Հոկտեմբեր, 2026 15:44
Էջմիածնի բժշկական կենտրոնը կկառուցվի զրոյից. Ավանեսյանը` հիվանդանոցի մեծ մասնաշենքի մասին
07 Հոկտեմբեր, 2026 18:56
Գործիքակազմը պատրաստ է, աշխատում ենք ԱՀԿ-ի հետ․ Ավանեսյանը՝ ժանտախտի դեմ պատրաստվածության մասին
07 Հոկտեմբեր, 2026 18:48