Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսական դիզելային վառելիքի առաջին մատակարարումները ԱՄՆ կարող են իրականացվել առնվազն երկու-երեք շաբաթվա ընթացքում՝ հաշվի առնելով պայմանագրերի կնքման և բեռնափոխադրման կազմակերպման համար անհրաժեշտ ժամանակը։
Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
«Մատակարարումներն իրականացնելու համար անհրաժեշտ է կնքել պայմանագիր, բեռնել վառելիքը, վարձակալել նավ և ուղարկել այն սպառողին։ Այս ամենը տևում է երկու-երեք շաբաթ։ Ուստի, հավանաբար, անհրաժեշտ է պայմանավորվածություն ձեռք բերել հնարավորինս շուտ»,- ասել է նա։
Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նավթամթերքի մատակարարման թեման։