Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 24-ին Նիկոսիայում կայացավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստը:
Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ կատարեցինք Հայաստան-Կիպրոս բազմաշերտ հարաբերություններին և կարևորեցինք միջխորհրդարանական համագործակցությունը` թե երկկողմ և թե բազմակողմ հարթակներում:
Քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ կատարեցինք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորացման հեռանկարներին, քննարկեցինք ՀՀ-ԵՄ համատեղ օրակարգը խորացնելու պրակտիկ հարցեր:
Ուրախությամբ արձանագրեցինք, որ Հայաստանն ու Կիպրոսը որոշում են կայացրել փոխադարձաբար հիմնել դիվանագիտական ներկայացուցչություններ երկու մայրաքաղաքներում, ինչը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: