Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ում այսօր՝ նոյեմբերի 3-ին, կկայանան միջանկյալ ընտրությունները։ Վերլուծաբանների մի մասը կանխատեսում է դեմոկրատների հաղթանակը։ Նրանք հույս ունեն հանրապետականներից խլել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը և հնարավորություն ստանալ հակազդելու Սպիտակ տան քաղաքականությանը։

Cook Political Report կազմակերպության գնահատականներով՝ դեմոկրատները կարող են ստանալ Ներկայացուցիչների պալատի 220 մանդատը։ Sabato's Crystal Ball վերլուծական ծառայությունը դեմոկրատներին կանխատեսում է շուրջ 235 մանդատ։ Նույնքան մանդատ նրանք ստացել էին 2018 թվականի միջանկյալ ընտրություններում՝ հանրապետական Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում։

Այնուամենայնիվ, վերջին տասնամյակում ամերիկյան հարցումները և կանխատեսումները հաճախ թերագնահատել են հանրապետականների իրական աջակցությունը։ Այդ պատճառով շատ մեկնաբաններ ակնկալում են անակնկալներ ընտրությունների արդյունքների ամփոփման գիշերը․ առաջին արդյունքները հայտնի կդառնան արդեն նոյեմբերի 4-ի վաղ առավոտյան։

76