Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4786 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 168 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է 146 ոչ սթափ վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 106 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 1650, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 90, վարելու ընթացքում ծխելու՝ 523, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 171, հետիոտնի՝ չսահմանված վայրով անցնելու՝ 99 և 1554 այլ իրավախախտում։
21 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 84-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Արտաքին լուսային սարքերի անսարքության 57 և մգեցված դիմապակիով կամ կողային ապակիներով վարելու 112 խախտում է արձանագրվել։ Բացի այդ, տարբեր հիմքերով Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 119 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 17760 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 234 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 284 ոչ սթափ վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 415 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 95, չամրակապված վարելու՝ 4304, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 629, վարելու ընթացքում ծխելու՝ 1118, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 986, հետիոտնի՝ չսահմանված վայրով անցնելու՝ 172, արագության գերազանցման՝ 1669 և 6679 այլ իրավախախտում։
172 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 781-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Արտաքին լուսային սարքերի անսարքության 343 և մգեցված դիմապակիով կամ կողային ապակիներով վարելու 302 խախտում է արձանագրվել։ Բացի այդ, տարբեր հիմքերով Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 51 անձ։