Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհի կառուցման ավարտական փուլում են կոմունիկացիաների տեղափոխման և հողային աշխատանքները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կ մ ճանապարհի կառուցման շրջանակում ավարտական փուլում են կոմունիկացիաների տեղափոխման և հողային աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
Կատարված հանույթի ծավալը շուրջ 1 110 000 խմ է (87%), լիցքի ծավալը` 860 000 խմ (97%): Տարբեր նշանակության արհեստական երկաթբետոնե կառուցվածքները գրեթե 93 տոկոսով իրականացվել են։
Ոսկեվազ-Ագարակ տրանսպորտային հանգույցում կատարվում են կամրջի ափային հենարանների հարակից լիցքային աշխատանքները։ Ճանապարհի երկայնքով տարբեր տեղամասերում արվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Կառուցվում են նաև մակերևութային ջրահեռացման համակարգերը։
02 Հոկտեմբեր, 2024 15:34
307
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման և երեսարկի բետոնացման աշխատանքները
23 Հուլիս, 2026 10:28
Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության որակին, կատարման ժամանակացույցին
10 Հուլիս, 2026 16:56
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
17 Հունիս, 2026 18:10