Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին մասնակցել Աֆղանստանի հետհակամարտային վերականգնմանը, չեղարկել պատժամիջոցները և վերադարձնել երկրի յուրացված ունեցվածքը։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Աֆղանստանի հարցերի շուրջ խորհրդակցությունների մոսկովյան ձեւաչափով հանդիպման ժամանակ։
«Վաշինգտոնը, Աֆղանստանին աջակցելու մասին հայտարարելով հանդերձ, իրականում սահմանափակում է երկրի զարգացումը` պահպանելով պատժամիջոցներով ճնշումը: Ռուսաստանը կոչ է անում Արևմուտքին և ԱՄՆ-ին՝ մասնակցել Աֆղանստանի հետկոնֆլիկտային վերականգնմանը, չեղարկել պատժամիջոցները և վերադարձնել յուրացված ակտիվները»,- նշել է դիվանագետը։
Լավրովը հավելել է, որ Մոսկվան կշարունակի զարգացնել քաղաքական, առևտրատնտեսական հարաբերությունները Աֆղանստանի հետ։