Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարում է, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը:

«Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ,

Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին:

Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմեր, դա չի նշանակում, որ դա վերջնական է:

Ինչպես նաև, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը»:

244