Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման և վերականգնման գործընթացը համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումը:

Այս մասին հայտնում են նախարարությունից՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններից, ՏԿԵՆ ջրային կոմիտեից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեներից, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից։

Քննարկվել է գետերի աղտոտման աղբյուրների բացահայտման, դրանց գույքագրման և վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրերի մշակման ընթացքը։

Գերատեսչություններից հավաքագրված տվյալների և Շրջակա միջավայրի նախարարությունում առկա տեղեկատվության համադրման արդյունքում պատրաստվել է Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման ու վերականգնման միջոցառումների ծրագրի նախագիծը, որը ներկայացվել է դիտարկումների։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ծախսերի գնահատմանը, ֆինանսավորման աղբյուրների ապահովման տարբերակներին, ինչպես նաև գետերի աղտոտման կանխարգելման երկարաժամկետ և համակարգային լուծումներին։

Նախարարը կարևորել է, որ ծրագիրը պետք է ոչ միայն տեսական, այլև իրական գործնական լուծումներ ապահովի։

107