Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռոուզգառի Առզոլիահն, իր վարած «PILSAN» մակնիշի կցորիդչով բեռնատարով, Տաթև-Լծեն ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Տարածքը սահմանազատել են պարեկները և սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի հատուկ տեխնիկան, որպեսզի այն դարձի բերեն։
06 Հոկտեմբեր, 2024 20:09
661
Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
13 Հոկտեմբեր, 2026 20:31
Ապարանից Սուրբ Աստվածամայր ԲԿ տեղափոխված 15-ամյա աղջիկը եղել է ծայրահեղ ծանր վիճակում. նրա կյանքը փրկվել է
12 Հոկտեմբեր, 2026 12:16
Մեքենան դուրս է եկել Սևան-Երևան ավտոճանապարհից և գլորվել ձորակը. կան տուժածներ
12 Հոկտեմբեր, 2026 10:40