Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2024 թվականի հոկտեմբերի 8-ից 10-ը առցանց ձևաչափով կայացել է դատապարտյալների շախմատի աշխարհի 4-րդ առաջնությունը, որին մասնակցել է 51 երկրների 116 թիմ: Այս առաջնությունը առանձնահատուկ էր նրանով, որ առաջին անգամ խաղին հանդես են եկել նաև անչափահասների և ազատազրկված կանանց շախմատի հավաքականները։ 


Հայաստանի ազատազրկված անձանց թիմը,  շնորհիվ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ակադեմիայի սերտ համագործակցության, ամեն տարի մասնակցել է առաջնությանը: 


Այս տարի հայաստանյան թիմը ներկայացրել են ազատազրկված անձանց շրջանում շախմատային մարզումների և միջհիմնարկային մրցաշարի արդյունքում ընտրված լավագույն վեց խաղացողները՝ դատապարտյալներ Հակոբ Աբաջյանը, Ռոբերտ Սարգսյանը, Մարատ Սարգսյանը, Հովհաննես Թորգոմյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, Արեն Չատինյանը «Վանաձոր» և Անդրանիկ Ասրյանը «Սևան» քրեակատարողական հիմնարկներից։


Խաղի բացմանը ներկա են եղել և ընթացքին հետևել են Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների վարչակազմի ներկայացուցիչներ։


Մինչ առաջնությունը Հայաստանի հավաքականի ազատազրկված անձանց հետ աշխատել է Ֆեդերացիայի մարզիչ Տիգրան Գասպարյանը։ Արդյունքում՝ Հայաստանի դատապարտյալների հավաքականը տղամարդկանց՝ շուրջ 80 թիմերի մեջ զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։  
 

555