Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 11-ին՝  Գյումրիում տեղի  ունեցավ Իմփաքթ Հաբ Գյումրիի և ԿՐԵԼԱԲ Շիրակի առաջին տարեդարձին նվիրված միջոցառում, որի շրջանակներում ներկայացվեցին մեկ տարվա ընթացքում իրականացված դասընթացների շրջանավարտների արդյունքները։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և “Իմփաքթ Հաբ Արմենիա” սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ շրջայց ԿՐԵԼԱԲ կենտրոնի կավագործության, լուսանկարչության, գորգագործության և կարի նոր սենյակներով։

Ծրագիրը ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։

 

1842