Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքացիներին սպանելու համար ներգաղթյալները պետք է մահապատժի ենթարկվեն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ քաղաքացիներին սպանելու համար ներգաղթյալները պետք է մահապատժի դատապարտվեն։ Այս մասին Թրամփը հայտարարել է Նևադա նահանգի Ռինո քաղաքում իր ելույթի ժամանակ։
«Ես կոչ եմ անում մահապատժի դատապարտել ցանկացած միգրանտի, որը կսպանի ԱՄՆ քաղաքացու կամ իրավապահ մարմինների աշխատակցի»,- ասել է նախագահի թեկնածուն։
Նույն օրը ԱՄՆ նախկին նախագահը նման առաջարկ է արել նաև Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքում իր հանրահավաքի ժամանակ: Նա հայտարարել է, որ «կփրկի» քաղաքը, որը «գրավվել է» անօրինական միգրանտների կողմից։
13 Հոկտեմբեր, 2024 03:01
778
Գուցե չափից շատ հեռուն գնացինք Իրանի առաջնորդների հարցում․ Թրամփ
13 Հոկտեմբեր, 2026 16:13
Թրամփը կարող է զրկել Ուկրաինային հետախուզական տվյալներից և Starlink-ից օգտվելու հնարավորությունից․ Politico
13 Հոկտեմբեր, 2026 13:37
Թրամփը հայտարարել է, որ կցանկանար պաշտոնավարել երրորդ ժամկետով էլ
13 Հոկտեմբեր, 2026 10:36