Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 8-13 աստիճանով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ամպրոպ։ Հոկտեմբերի 15-ին շրջանների մեծ մասում, 19-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-7, 17-18-ը՝ ևս 4-6 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 15-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
14 Հոկտեմբեր, 2024 18:12
588
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Ազիզյան
24 Հունիս, 2026 11:33
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
21 Հունիս, 2026 13:25
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
24 Մայիս, 2026 14:39