Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09։51-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:
ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Փրկարարները մաքրել են թափված քարերը. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
03 Սեպտեմբեր, 2026 17:41
163
Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական. ինչ կրթություն է նա ստացել
27 Օգոստոս, 2026 11:00
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07 Օգոստոս, 2026 17:06
Խնամքի հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ներկայացվել է նոր կարգավորման նախագիծ
10 Հուլիս, 2026 16:59