Ավտոբուսների ամբողջական ժամանումը կանխատեսում ենք մինչև հոկտեմբեր ամսվա վերջ. Սուրեն Գրիգորյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավտոբուսների ամբողջական ժամանումը մենք կանխատեսում ենք մինչև հոկտեմբեր ամսվա վերջ: Այդ մասին ավագանու նիստին ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Դրանց մի խմբաքանակն արդեն Երևանում է: Ինչ վերաբերում է ավտոբուսների ժամանմամբ պայմանավորված հին շարժակազմերի փոփոխությանը, չնայած 171 նոր ավտոբուսների և 15 տրոլեյբուսների ժամանմանը, շարժակազմի քանակի խնդիրը մնում է ակտուալ: Այդ պայմաններում գործող ցանցի շրջանակներում որոշում է կայացվել որոշակի չափով HIGER ավտոբուսները փոխարինել, որովհետև դրանց շահագործման ժամկետն անվերջ չէ: Սակայն շարժակազմի հնարավոր քանակ գծերում ապահովելու հրամայականից ելնելով՝ HIGER-ները մասամբ փոխարինվելու են, բայց որոշակի քանակ մնալու է»,- նշեց Սուրեն Գրիգորյանը:
15 Հոկտեմբեր, 2024 18:23
486
Նախատեսվում է 200 նոր 18-մետրանոց էլեկտրական ավտոբուսների և 71 նոր տրոլեյբուսների ձեռքբերում. Փաշինյան
22 Ապրիլ, 2026 12:56
18-մետրանոց ավտոբուսների մուտքով նոր կարգավորումներ կունենանք մարդատար մեքենաների համար. Ավինյան
12 Հունվար, 2026 10:54
Երևանի քաղաքապետարանը 250 նոր էլեկտրական ավտոբուս ձեռք կբերի. դրանք կփոխարինեն HIGER ավտոբուսներին և «ԳԱԶել-սիթի» միկրոավտոբուսներին
29 Սեպտեմբեր, 2025 12:10