Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցումը պատվիրակվեց Իտալիայի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմնադրված և գործող «Սիստեմատիկա» ընկերությանը:

Շատ կարևոր է, որ մենք ունենանք հստակ սխեմաներ, թե մարդիկ ինչ տրանսպորտային միջոցներով և ինչ երթուղիներով պետք է հասնեն Ակադեմիական քաղաք, կամ շրջանցիկ ճանապարհ: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Հիմա մենք խնդիր ունենք, որ հանրապետության ցանկացած վայրից հնարավորություն ունենան մարդիկ, առաջինը իրենց ավտոմեքենաներով գալ հասնել Ակադեմիական քաղաքի եզրին հնարավորիս սահուն, քիչ մնան խցանումների մեջ, երկրորդը՝ մենք ուզում են ուղևորափոխադրող միջոց դարձնել երկաթուղին և իհարկե Երևան համայնքի և մեր մյուս քաղաքների հետ կարևոր է հասկանալ մենք ինչպես ենք Ակադեմիական քաղաքի տրանսպորտի հարցը համադրելու բնակավայրերի կամ մարզային բնակավայրի տրանսպորտի հետ.»,- այս մասին ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում 

399