Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ երկրները Ուկրաինա եվրոպացի խաղաղապահներ ուղարկելու հարցը կբարձրացնեն միայն հակամարտության ավարտից հետո, գրում է Politico-ն՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի անանուն պատգամավորին։

Ինչպես հրապարակմանը բացատրել է Ճապոնիայում ԱՄՆ նախկին դեսպան Քենեթ Վայնշտեյնը, եվրոպական երկրները պետք է պատրաստվեն Ուկրաինա զորքեր ուղարկել հակամարտության ավարտից հետո՝ «անվտանգության լուրջ երաշխիքներ» ապահովելու համար։

«Եթե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ապառազմականացված գոտի ստեղծվի, ես կառաջարկեի, որ այն զբաղեցնեն ԵՄ-ի, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զորքերը»,- ասել է նա։ 

2023 թվականի մարտին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր ԵՄ-ի պատրաստակամության մասին՝ քննարկելու Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը՝ չնշելով հնարավոր ժամկետները։ 

225