Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԲՐԻԿՍ-ի մասնակից պետությունների ղեկավարները Կազանում կայացած գագաթնաժողովում որոշել են առայժմ նոր անդամներ չընդունել ասոցիացիայի կազմում, այլ որոշ երկրներին շնորհել ասոցիացիայի գործընկերների կարգավիճակ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին։
«ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները, ի պատասխան 30-35 երկրների խնդրանքներին՝ միանալու ասոցիացիային Կազանում կայացած հանդիպման ժամանակ, որոշեցին, որ այս պահին նոր անդամներ չեն ընդունվի խմբում, և որոշ երկրներ կմիանան ԲՐԻԿՍ-ին որպես գործընկերներ»,- նախարարի խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը:
Արաքչին նշել է, որ Կազանում կայացած գագաթնաժողովում ԲՐԻԿՍ-ի երկրները մշակել են դրույթ, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի պետությունը գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար։ Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ երկրի ասոցիացիայում ընդունվելու համար անհրաժեշտ է կոնսենսուս դրա բոլոր մասնակիցների միջև։