Պապիկյանն ու Կլաուդիա Բուշը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ընթացքը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
29 Հոկտեմբեր, 2024 15:14
630
Արմեն Գրիգորյանը և Կլաուդիա Բուշը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր
31 Հուլիս, 2025 10:49
Քննարկվել են Հայաստան-Գերմանիա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր. ԱԳՆ
26 Հունիս, 2025 13:20
Քննարկվել են Հեսսեն երկրամասի հետ Հայաստանի համագործակցությունը խորացնելու հեռանկարները
12 Հունիս, 2025 15:08