Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ըստ բրիտանական Financial Times թերթի իրազեկ աղբյուրների, այդ թվում՝ «ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների»՝ Ուկրաինան և Ռուսաստանը նախնական բանակցություններ են վարում կողմերից յուրաքանչյուրի էներգետիկ ենթակառուցվածքի վրա փոխադարձ հարձակումները դադարեցնելու շուրջ։

«Կիևը  Կատարի միջնորդությամբ ձգտում էր վերսկսել բանակցությունները, որոնք մոտ էին ավրտին օգոստոսին, սակայն խափանվեցին Ուկրաինայի՝ Կուրսկի շրջան ներխուժմամբ»,- ասվում է հրապարակված հոդվածում:

«Շատ վաղ բանակցություններ են ընթանում ինչ-որ բանի հնարավոր վերսկսման շուրջ: Ներկայումս բանակցություններ են ընթանում էներգետիկ օբյեկտների վերաբերյալ», - ասել է դիվանագետը, որը մոտ է իրավիճակին:

FT-ն մեջբերում է իրավիճակին տեղյակ դիվանագետի խոսքերը. «Շատ վաղ բանակցություններ են ընթանում ինչ-որ բանի հնարավոր վերսկսման շուրջ։ Ներկայումս բանակցություններ են  ընթանում էներգետիկ օբյեկտների վերաբերյալ»։

Financial Times-ը նշում է, որ Կատարը որպես միջնորդ սկսել է այս բանակցություններում հանդես գալ հունիսին այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությամբ Շվեյցարիայում տեղի ունեցավ խաղաղության գագաթնաժողով, որին Ռուսաստանը հրավիրված չէր։

159