Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ընտանեկան հացատուն» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Եղվարդի խճ․ 122/1) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝

- հանրային սննդի կառույցի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը:

Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել հաստատված պահանջներին: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

72